Պրեմիերա՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրտսեր հանդիսատեսի համար սպասվում է նոր, գունեղ ու մասշտաբային ներկայացում՝ «Ռատատույ» մեկ գործողությամբ բեմադրությունը՝ ըստ Բրեդ Բյորդի։ Բեմականացումը` Արմինե Բոյաջյանի և Նարեկ Մանուչարյանի։ Ռեժիսորն է Ժիրայր Գաբրիելյանը։
Ներկայացումը ապրիլի 11-ին, 12-ին և 26-ին է։
Երիտասարդ առնետ Ռեմին ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է։ Նա անցնում է բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ հայտնի խոհարար.... թեպետ փորձությունները դրանով էլ չեն ավարտվում։
Թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ Վանաձորի դրամատիկական թատրոնը ապրիլին նաև հյուրախաղեր ունի Հայաստանի տարբեր շրջաններ։ Թատրոնը ապրիլի 6-ին Գյումրիում հանդես կգա Հովհաննես Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ, իսկ ապրիլի 18-ին Գավառի դրամատիկական թատրոնում կմասնակցի ԿԳՄՍ նախարարության կողմից սկսած թատերական երկամսյակին, ներկայացնելով «Խոսիր ինձ հետ» ներկայացումը։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հուշաքարը
- Հույսի ու հավատի մասին. «Ոստրեն ու Մարգարիտը»՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի բեմում
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը կմասնակցի «Abish Alemi» միջազգային փառատոնին
- Աբելյանի անվան դրամատիկական ու Պետական կամերային երաժշտական թատրոնները նոր թատերաշրջանը սկսում են «Անուշ»-ով
- Հ.Աբելյանի անվան թատերական փառատոնը նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան