Տիգրանակերտը հատուկ լեզու է պահանջում
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը երեկ, այսպես ասած, դիմեց ադրբեջանցիներին։
Հրապարակումն այն մասին էր, որ «ադրբեջանական կողմն» սկսել է օգտագործել հայ հնագետների պեղումների նյութերը, գծագրերն ու գրչանկարները...։
Նախ՝ ինչ է նշանակում «ադրբեջանական կողմը»։ Ինչի ադրեջանական կողմը։ Ի՞նչ ադրբեջանական կողմ կարող է լինել, երբ խոսքը վերաբերում է Տիգրանակերտին։ Ու ընդհանրապես՝ երբ խոսքը Արցախի պատմամշակութային ժառանգության մասին է՝ ինչ, գրողը տանի՝ ադրբեջանական, կողմ։
Կայքը ձեռք առնելով ադրբեջանական քարոզչությունը, ասում է՝ «բայց առաջընթացն ակնհայտ է», հետո՝ և այլն, ու հետո՝ «միայն մեկ հորդոր. գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիրգրանակերտը, նոր շաղակրատեք»: Հայտնում է, որ «որպես օգնություն ադրբեջանական ագիտպրոմին»՝ Տիգրանակերտի մասին արշավամբի ղեկավար Համլետ Պետրոսյանի «հանրամատչելի հոդվածն» են ներկայացնում, հետո «աչքալուսանք» են տալիս, որ՝ կգործարկվի Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքը;
Վերջում գրում է՝ «Գուցե լրջանա՞ք պարոնյաք, գոնե մի քիչ»։
Ով լրջանա։ Ով՝ պարոն։ Մի հատ էլ ասեք՝ տղեք, լրջացեք։
Հարգելի monumentwatch.org կայք, իսկ դուք հասկանու՞մ եք ում հետ եք խոսում, ինչպես եք դիմում ու ինչ լեզվով եք խոսում։
Ադրբեջանցինե՞րը պիտի լրջանան։ Ինչ կապ ունի լրջանալը։ Ոնց որ բռնաբարիչ մարդասպան գողին ասեք՝ մի հատ լրջացի, պարոն, մի հատ հասկացի բռնաբարելը որն է, մարդ սպանելւ որն է, գողությունը վատ բան է։ Սա ադեկվա՞տ լեզու է։
Վերջ տվեք կավէէն-ային մեկնաբանություններին, միամիտ-երեխայական վարքին՝ ադրբեջանի զավթողական քաղաքականության, թեկուզ՝ «մշակութային» քաղաքականության, առաջընթացը ո՞րն է, գիտնականի աշխատությունը ադրբեջանցուն ներկայացնելը որն է, նախապես ասել, որ կայք է գործարկվելու՝ ինչու, ադրբեջանցին ինչու պիտի հասկանա Տիգրանակերտը ինչ է..։ Գրավել է, որ հասկանա՞։ Գրավել է, որ համայն աշխարհին հայկական ժառանգությու՞ն ներկայացնի։
Հիմա՝ ո՞վ լրջանա։
Այսքանից հետո էլ այսքան միամի՞տ։ «Հանրամատչելի», թե ոչ, բայց Տիգրանակերտը իրեն հատուկ լեզու է պահանջում, պարոնայք։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես աշխարհիկ զրույց վարել ժեխ ադրբեջանի հետ
- Իսկ ինչու ադրբեջանը Նախիջևանի հետ կապ չունի
- Շրջանաձև քոչվորությունը՝ Ադրբեջանի տրիլիարդամյա ուրույն մշակույթ
- Ականջդ կանչի, Տիգրան Մեծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան