Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցումը կտրամադրվի անվճար
Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին անվճար տրամադրում է «Ալանին, արգինին, ասպարագինաթթու, ցիստեին, գլուտամինաթթու, գլիցին, հիստիդին, իզոլեյցին, լեյցին, լիզին մոնոհիդրատ, մեթիոնին, օրնիթինի հիդրոքլորիդ, ֆենիլալանին, պրոլին, սերին, տաուրին, թրեոնին, տրիպտոֆան, թիրոզին, վալին, կալիումի ացետատ, կալցիումի քլորիդի դիհիդրատ, մագնեզիում ացետատի տետրահիդրատ, նատրիումի գլիցերոֆոսֆատ հիդրատացված, գլյուկոզի մոնոհիդրատ, ձիթապտղի յուղ զտված + սոյայի յուղ զտված 13%» դեղը:
Այս մասին հայտնում են ԱՆ-ից ու մանրամասնում, որ մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին:
Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 153` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ):
«Դեղի անվճար տրամադրման շնորհիվ` կապահովվի նորածինների շրջանում ապրելիության աճ, հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկի և ինֆեկցիոն բարդությունների նվազում, հիվանդանոցներում մնալու տևողության կրճատում, թերապիայի արդյունավետության որակական բարձրացում:
Դեղով ապահովված են ՀՀ բոլոր ծննդատների և մանկական հիվանդանոցները»,-նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան