Սա Նիկոլ Փաշինյանի գրանցած պատմական ամենացածր ցուցանիշն է. Արամ Նավասարդյանը
«GALLUP International Association»-ի կողմից անցկացրած հարցման մասնակիցների 75%-ը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը և միայն 8%-ն է դրական գնահատական տվել։ Ասուլիսում այս մասին հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Եթե 2023 թվականի հունվարին քաղաքացիների 13,8 տոկոսը և մարտին 16,2 տոկոսը նշել են, որ լիովին դրական են գնահատում, ապա անգամ այդ ցածր ցուցանիշը հիմա կիսվել է, և միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերվում Փաշինյանի աշխատանքին։
Քաղաքացիների գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական են գնահատում և 47,1 տոկոսն ընդհանրապես բացասական են գնահատում նրա աշխատանքը»,-նշեց նա։
Ա. Նավասարդյանի խոսքով, սա շատ խոսուն պատկեր է ու այս ցուցանիշն աննախադեպ է։
«Սա Նիկոլ Փաշինյանի գրանցած պատմական ամենացածր ցուցանիշն է։ Անգամ, իր կողմից ասված նախկինները այսպիսի ցածր ցուցանիշներ երբեք չեն գրանցել։ Վստահ եմ, որ այս ցուցանիշները շատ համեմատական են իրենց մոտ եղած ցուցանիշների հետ»,- ասաց Նավասարդյանը։
Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը։ Հարցումներին մասնակցել է 1101 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա