«Հրապարակ». Հադրութեցի Արմեն Գրիգորյանը հասկացրել է, որ Արցախի թեման փակված է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի հարցերի հանձնախմբի համակարգող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի որոշ անդամներ տարեսկզբին հանդիպել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի հանձնախումբը հարկ է համարել իրենց անելիքների մասին տեղեկացնել ՀՀ իշխանության պատկան գերատեսչություններին՝ հույս ունենալով, որ եթե ոչ բացահայտ, ապա ստվերային աջակցություն կցուցաբերեն իրենց ինչ-ինչ հարցերում։
Հանձնախումբը քննարկել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպելու տարբերակները, ի վերջո, նախապատվությունը տվել են ծագումով արցախցի Գրիգորյանի հետ հանդիպելուն՝ հույս ունենալով, որ նա իրենց համախոհը կդառնա, և համագործակցություն կստեղծվի։ Սակայն հադրութեցի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումն անցել է աննկարագրելի սառը մթնոլորտում:
Մեզ պատմեցին, որ ընդամենը 20-30 րոպե է տևել այն, ներկայացվել են հանձնախմբի անելիքներն ու առաքելությունը, փորձել են նրան հասկացնել, որ եթե անգամ մեծ արդյունքների հնարավոր չլինի հասնել, գոնե հարցը տաք կպահեն, և դա կնպաստի Հայաստանի պաշտպանության հզորացմանը, ադրբեջանական ագրեսիան կզսպի։ Սակայն Արմեն Գրիգորյանն անգամ չի ցանկացել մինչև վերջ լսել հանձնախմբին և հասկացրել է, որ Արցախի թեման փակված է` իշխանությունն անելիք չի տեսնում այդ հարցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր
- «Հրապարակ». Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնևյան» ոճով քծնել է «շեֆին»
- «Ժողովուրդ». Փաշինյանը «Ակադեմիական քաղաք» նախագիծը դժվար իրագործելի է համարել
- «Հրապարակ». Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով
- «Ժողովուրդ». Փաշինյանը մի կողմից քննադատում է ռուսներին, մյուս կողմից իր քավորին ուղարկում է ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելու
- «Հրապարակ». Հայաստանը կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը
- «Ժողովուրդ». Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստացել են վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն
- Արայիկ Հարությունյանը վերջապես կհասնի նպատակին. ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան