ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը ամփոփեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքները։
«ԱՄՆ պետքարտուղարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը սկսեցին նրանից, որ ընդգծեցին, որ վճռականորեն աջակցում են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև նշել ենք մեր հիացմունքը Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ: Մենք ականատես եղանք գլոբալ տնտեսության և քաղաքական համակարգի կառուցմանն ուղղված էական բարեփոխումների և ջանքերի, որոնք կարտացոլեն Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Մեր նպատակն է շարունակել նույն ոգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Օ’Բրայենը։
Նա հիշեցրեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում:
«Այս հանդիպումը նվիրված էր Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, սակայն մենք, անշուշտ, կոչ ենք արել Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ: