Ամոթ, ամոթ. Լարված իրավիճակ է Մալյանի գործով դատական նիստում
«Այս դահլիճում իրավաբանություն չի եղել ի սկզբանե, իրավաբանությունը բռնաբարվել է ամեն դատական նիստի ժամանակ»,-այսօրվա նիստում իր վերջին խոսքում հայտարարեց գրող, մեղադրյալ Նարեկ Մալյանը։
Նա շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող մարդկանց, պաշտպաններին։ Ասաց՝ գիտեր, որ կալանավորվելու է, այդ մասին հասցրել էր խոսել իր հոր, որդիների հետ, ընկերներին փոքրիկ հանձնարարություններ էր տվել։
«Այս ամեն ինչը կանխատեսելի էր, քանի որ անգրագետ, ոչ կոմպետենտ դատախազը, ի՞նչ էր անուն-ազգանունը...»,-Մալյանի խոսքն ընդհատեց հանրային մեղադրողը։
Ի պատասխան, Նարեկ Մալյանը խնդրեց՝ չմիջամտել։
«Նարեկ Մալյան, լռե՛ք։ Դատարանը ձեր նկատմամբ կիրառում է սանկցիա, Դուք ոչ կոռեկտ եք պահում, Դուք վիրավորում եք հանրային մեղադրողին»,-Մալյանի խոսքն ընդհատեց դատավոր Սուսաննա Գզոգյանը։
«Ես ինձ շատ կոռեկտ եմ պահում։ Ձեր անունը Աննա Վարդապետյա՞ն է»,-հարցրեց Մալյանը դատախազին՝ ավելացրեց, որ իրեն կոռեկտ է պահում։
«Եթե Դուք լինեք իմ տեղը, նոր կորոշեք»,-ասաց դատավորը։
«Աստված չանի, Ձեր տեղը լինեմ»,-արձագանքեղ Մալյանը։
Դատարանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, ասաց՝ դատարանն անցնում է դռնփակ նիստերի։
Դահլիճում ներկաները սկսեցի բղավել՝ ամոթ, ամոթ։