Աննա Հակոբյանն առաջարկել է «Պողոսյան» հիմնադրամի հետ Հայաստանում կազմակերպել ցուցահանդես
«Իմ Քայլը» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնում, հանդիպել «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնօրեն Ստեյն Յակոբսի և ցուցասրահի ղեկավար Ան֊Քլեղ Դյուպեղի հետ:
Աննա Հակոբյանն առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Պողոսյան» հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ ժամանակակից նկարիչների և արվեստագետների ցուցահանդես: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ խորացնելով երկու հիմնադրամների միջև գործակցությունը:
Հանդիպման ավարտին «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին հրավիրել են սեպտեմբերին Երևանի Սիրահարների այգում կայանալիք բացօթյա ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնի պատմությանը:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանի նախաձեռնած 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքին արդեն 30 հոգի մասնակցության պատրաստակամություն է հայտնել
- Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան