ԵՄ-ի կողմից 270 մլն եվրոյի հատկացումը կատարյալ ձախողում էր. Ավետ Ադոնց
Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Եվրամիության կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի հատկացումը կատարյալ ձախողում է։ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, դեսպան Ավետ Ադոնցը։
«Եթե Եվրամիության հետ մեր իշխանությունների բանակցային գործընթացի ֆինանսական բաղադրիչը կազմել է միայն ԵՄ-ի խոստացած 270 միլիոն եվրոն, ապա դա կարելի է համարել կատարյալ ձախողում։ Փոխարենը մենք էլ ավելի ենք բարդացրել մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և հարևան Իրանի հետ՝ երկիրը մոտեցնելով աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզ դառնալուն:
Գործարքի քաղաքական արժեքը հասկանալու համար պետք է հիշեցնեմ, որ 2012-2013թթ., նախքան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանը ԵՄ-ի հետ միասին պատրաստում էր դոնորների համաժողով անցկացնել, որում ակնկալվում էր հավաքել առնվազն 2 միլիարդ եվրո»,- նշել է նա։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ԵՄ-ն առաջիկայում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո, որը կլինի չորս տարվա ընթացքում և դրամաշնորհների տեսքով։
«Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից
- ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրի. Էնթոնի Բլինքեն
- Ժոզեպ Բոռել. Ուժեղ և կայուն Հայաստան՝ նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս
- ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Բլինքեն
- ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
- Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյանը՝ Բրյուսելում
- Սամանթա Փաուեր. ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ հետ
- Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին