Այո, իմ մոտ հարցազրույցը լավ եք անցել, բայց հետաքրքիր է, որ ինձ չեք հիշում. Արթուր Խաչատրյանը՝ Լևոն Հովհաննիսյանին
«Վարկային ծրագիրն ուղղված է Երևանի հանրային համայնքային նշանակության շենք-շինությունների, մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նա զեկուցեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Տերտերյանը տեղեկացրեց, որ վարկային ծրագրի ընդհանուր արժեքը 37,1 մլն եվրո է, Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը՝ 2 մլն եվոր։
«Բանկի կողմից տրամադրվաղ վարկը 25 մլն եվր է և Հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը 10.1 մլն եվրո»,-ասաց Տերտերյանը։
Հայտնելով, որ բավականին լավ կառուցվածք ունեցող վարկային պորտֆել է՝ Տերտերյանն հավելեց. «Ես նկատի ունեմ, վարկի և դրամաշնորհի հարաբերակցությունը։ Եթե Երևանի քաղաքապետարանի ներդրումն էլ գումարենք դրամաշնորհային բաղադրիչին, քանի որ վերջին հաշվով համայնքային գույքի վրա ծախսվող գումարներ են, ապա կստացվի, որ 50 %-ի հարաբերակցությանը մոտ վարկային և դրամաշնորհային միջոցներ են»։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ իր կողմից հավելեց, որ կարևոր վարկային ծրագիր է և ունի դրամաշնորհային մեծ բաղադրիչ։ Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանում նոր՝ էներգոաուդիտորների հաստիքներ են ստեղծվել, որոնք ստուգում են մանկապարտեզների էներգոծախսերի արդյունավետությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հարց ուղղեց Երևանի փախքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին՝ փորձելով պարզել, թե նախորդ նմանատիպ վարկի դրամաշնորհային բաղադրիչն արդյոք ավելի մեծ չի եղել։
Լևոն Հովհաննիսյանը ճշտեց Խաչատրյանի աղգանունը՝ ասելով. «Պարոն Խաչատրյա՞ն, ճիշտ եմ հիշում չէ՞»։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ աշխատել են Հովհաննիսյանի հետ և վերջինիս աշխատանքի անցնելու հարցազրույցն էլ ինքն է անցկացրել։
«Շատ լավ է, բայց ինտերվյուն էլ հաջող եմ անցել, չէ՞»,-հարցրեց Լևոն Հովհաննիսյանը։
Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Այո, իհարկե, բայց հետաքրքիր է, որ ինձ չեք հիշում»։
Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ նախորդ էներգախնայման վարկային ծրագրի գրամաշնորհային բաղադրիչն ավելի մեծ չի եղել։
Հանձնաժողովը հավանություն տվեց վարկային նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու որոշմանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարադոքս.2024 թ հունվարին ՀՀ արդյունաբերությունն աճել է 21 %-ով, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.4%-ով
- Վարկային միջոցներով կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը. Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները