Իսակով-Արշակունյաց ճանապարհը կկառուցվի 18 ամսում. Արմեն Հարությունյան
«Երևանի բեռնաթափման համար կարևոր է շրջանցող ճանապարհների կառուցումը, այդ թվում նաև Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը, որի վարկային պորտֆելը 60 մլն եվրո է»,- ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ ճանապարահատվածը Մոնթե Մելքոնյան փողոցը կկապի Շենգավիթ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետ։
Հարությունյանը հայտնեց, որ ծրագրի նախահաշվով նախատեսվում է այն ավարտին հասցնել18 ամսից։
«Մինչև տարվա վերջ կունենանք շինարարական մրցույթներ և 2025 թվականին կսկսեն շինարարությունը»,-հայտնեց ՀՈԱԿ-ի տնօրենը ։
Նա նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ քննարկում են Եղվարդի խճուղին Թբիլիսյան ճանապարհին կապող շրջանցող մայրուղու նախագիծը։