Գերմանիան նշել է պայմանը, որի դեպքում Վրաստանը կկորցնի ԵՄ-ին անդամակցելու իր հնարավորությունը
Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի շանսերը կվտանգի, եթե ընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեբաստիան Ֆիշերը հիշեցրել է, որ չնայած վրաց բազմահազարանոց հանրության լայնածավալ բողոքներին, օրինագիծը օրակարգից չի հանվել։
«Կկորցնի արդյոք Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու այս հնարավորությունը, կորոշվի ԵՄ այլ երկրների հետ խորհրդակցությունների ժամանակ»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասել է դիվանագետը։
Այս թեմայով հայտարարություն է արվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Բեռլին կատարելիք այցի նախօրեին, որտեղ նա կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանն ընդունեց կանանց քվոտաների վերացման մասին օրենքը
- Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի համագործակցության համատեղ հայտարարություն
- Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին