Պեսկով. ՌԴ-ն կգնահատի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո
Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի մեսիջներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը և կոչ արել սպասել «հայկական կողմից ինչ-որ հայտարարության այն մասին, որ նրանք նկատի ունեն քննարկելու անդրատլանտյան ինտեգրման թեման»։
«Մենք չենք տեսել կամ լսել [նման օրակարգ]։ Մենք առայժմ ելնում ենք դրանից», - ասել է Պեսկովը։
Բրյուսելում ընթանում է Փաշինյանի, Բլինկենի և ֆոն դեր Լեյենի հանդիպումը.