Լիկա Թումանյան. Այո, իրավացի է Մալյանը, մենք հաղթած ենք դուրս եկել
«Մենք քիչ առաջ ականատես եղանք խոսքի իրավունքի խախտման, որը քաղաքական իրավունք է»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը՝ անդրադառնալով Մալյանի գործով դատավորի կայացրած որոշմանը։
Նա նշեց, տեղեկատվական տեխնոլոգիաների դարում Նարեկ Մալյանը կգտնի տարբերակ իր վերջին խոսքը հանրայնացնելու համար, մինչդեռ որոշման հետևանքով դատավորն ու հանրային մեղադրողը հայտնվեցին նվաստացած իրավիճակում։
«Դատարանում ներկա գտնվող հանրությունը բուռն արձագանքեց դատավորի որոշմանը, և շատ ավելի վատ իրավիճակում հայտնվեցին հանրային մեղադրողն ու դատավորը։ Այնպիսի տպավորություն է, որ անձնական կանխամտածվածություն, կանխակալ վերաբերմունք կա, ինչի մասին մի քանի անգամ նշել են փաստաբանները»,-ասաց Լ. Թումանյանը։
Այսօրվա դատական նիստի ընթացքում, ըստ բանախոսի, իրենք հասկացել են, որ անգամ բանտարկված Նարեկ Մալյանը վտանգ է ներկացանում, ապառնալիք է իշխանության համար, քանի որ փորձում են սահմանափակել նրա վերջին խոսքը։
«Ուրեմն Նարեկ Մալյանի վերջին խոսքը, ինչքանը հասցրեցինք լսել, նա ասաց՝ մենք հաղթած ենք դուրս եկել, այո, իրավացի է»,-ասաց Լ. Թումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամոթ, ամոթ. Լարված իրավիճակ է Մալյանի գործով դատական նիստում
- Ռուբեն Մելիքյան. Նարեկ Մալյանի գործը կարող է ունենալ մեկ հանգուցալուծում
- Նաիրա Զոհրաբյանը. Դատարանը պետք է ներողություն խնդրի Նարեկ Մալյանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան