Կայացավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը հիմնադրվում է Համահայկական ճակատ շարժման կողմից, որի առաջնորդն է գեներալ Արշակ Կարապետյանը։
Կարապետյանը Երևանում չէր, առաջին համագումարին միացավ տեսակապի միջոցով։
Իր ելույթում Կարապետյանը նշեց, որ եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, ապա պետության վիճակն էլ ավելի կվատանա։
«Մենք ստիպված կլինենք լքել մեր պապական հողերը, կորչել որպես ազգ , ամբողջ աշխարհում ներկայանալ որպես նվաստացած ստրուկներ»,- ասաց նա։
Համագումարի ընթացքում կներկայացվեցին Շարժման նպատակներն ու պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման իրենց տեսլականը։
«Ցավոք սրտի, մեր երկրի ղեկավարը որոշել է չհանձնել իր աթոռը, փոխարենը հանձնել մեզ, մեր տարածքները, հողն ու ջուրը։ Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է կատարի գիտակցված ընտրություն։ Պետք է կասեցնել Հայաստանի դերգրադացիայի գործընթացը»։
Անդրադառնալով երկրի անվտանգային հարցերին, Կարապետյանն ասաց․ «Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում է,թե հող կտաս, թե չես տա, որ վաղն էլ ասի՝ տեսաք դուք չտվեցիք, դրա համար կռիվ սկսվեց, հիմա էլ կգցի գյուղացիների վրա։Ինչ վերաբերում է գերիներին, հավատացեք, մենք այստեղ աշխատում ենք, անպայման մեր գերիներին, բոլորին հետ ենք բերելու»։
Ինչ վերաբերում է 2020թ․-ին տեղի ունեցած պատերազմին, ապա Կարապետյանը հետևյալն ասաց․ «Դեռևս 2018 թ․-ին ես զեկուցեցի, որ 1-2 տարում հնարավոր է սկսվի պատերազմ և մենք այդ պատերազմում հնարավոր է պարտվենք։ Դա զեկուցվել է, որի համար առաջարկություն է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Միջոցներից մեկը եղել է ՝ Ադրբեջանին թույլ չտալ նույնիսկ մտածել պատերազմի մասին, քանի որ ինքը պետք է ունենար ներքին խնդիրներ։ Այս նպատակով հենց իր որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, մշակվել էր լուրջ փաստաթուղթ և իրենք փաստաթուղթը քննարկելով որոշեցին՝ Ադրբեջանն իրենց պետք է լինի կայուն, ուժեղ , իսկ Ալիևը պետք է լինի այդ երկրի ղեկավարը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա