«Հրապարակ». Խաչատրյան եղբայրները փողի, պաշտոնի, կարգավիճակի հավերժ փնտրտուքի մեջ են, չեն բավարարվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում: Ինչպես հայտնի է՝ Դատավորների ընդհանուր ժողովը Սասուն Խաչատրյանի եղբորը` ԲԴԽ նախկին անդամ, վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանին է ներկայացրել այդ պաշտոնի համար: Իշխող թիմը դեռևս վերևից հրահանգ չի ստացել քվեարկության վերաբերյալ, սակայն, ըստ ամենայնի, կընտրեն, որովհետև չընտրելը կնշանակի մերժել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, և մեկ անգամ արդեն դատավորների թեկնածուին` Դավիթ Բալայանին, մերժել են, երկրորդ մերժումը չի հասկացվի: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ եթե թողնեն օրենսդիրների կամքին, ապա, վստահաբար, կմերժեն նրան` հենց միայն այն պատճառով, որ կարճ ժամանակում Խաչատուրյանը մի քանի պաշտոն է փոխել, և ամեն անգամ ԱԺ-ն է նրան նշանակել: Ասում են` Խաչատրյան եղբայրները փողի, պաշտոնի, կարգավիճակի հավերժ փնտրտուքի մեջ են, չեն բավարարվում:
Հիշեցնենք. Դավիթ Խաչատուրյանը 2021 թվականի հունվարին ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2023-ին առաջադրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու և կրկին ընտրվեց: Ամիսներ անց պարզվեց, որ այս պաշտոնին էլ հավան չէ` Սորոսի հիմնադրամի վարչության նախկին նախագահը հիմա էլ ուզում է ՍԴ դատավոր դառնալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։