Նաիրա Զոհրաբյանը. Դատարանը պետք է ներողություն խնդրի Նարեկ Մալյանից
«Տրամաբանությունը հուշում է, որ քիչ անց մեկնարկելիք դատական նիստում դատավորը պետք է ներողություն խնդրի Նարեկ Մալյանից, բոլոր ներկաներից, լրատվամիջոցներից, ամիսներ շարունակ տևած այս դատական ֆարսի համար, կարդա արդարացման վճիռ և Նարեկ Մալյանին ազատի դատարանի դահլիճից»,-մինչ դատական նիստի մեկնարկը հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Մեջբերելով դատավորների մասին Փաշինյանի հայտարարությունները՝ Զոհրաբյանն ասաց, հաշվի առնելով դրանք, չի կարող որևէ ենթադրություն անել դատավորի հնարավոր որոշման մասին։
Նրա խոսքով, Մալյանի գործով դատավարությունը ամենախայտառակներից մեկն է, մարդը ամիսներ շարունակ անազատության մեջ է խոսքի համար, Քրեական օրենսգրքում հատոկ Նարեկ Մալյանի համար հորինվեց հոդված։
«Ես հետո առաջարկելու եմ, որ այդ հոդվածն անվանվի Նարեկ Մալյանի անվան հոդված։ Այն հորինվեց՝ Մալյանին կալանքի տակ պահելու համար։ Նիկոլ Փաշինյանի բոլոր լայվերն իմ վրա թողել են այնպիսի ազդեցություն, որի ներքո հազիվ եմ զսպել կտրուկ գործողություններ չանել։ Դուք հո իդիոտ չե՞ք»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան