Հասարակություն 10:43 05/04/2024 Հայաստան

Ինչպես Ռիժկովն անձամբ որոշեց բացել ԽՍՀՄ սահմանը Սպիտակի երկրաշարժից տուժածներին փրկելու համար

Փետրվարի 28-ին մահացավ «Հայաստանի Ազգային հերոս» Նիկոլայ Ռիժկովը։ 1985-1991 թվականներին զբաղեցնելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոմը՝ նա անձնական մեծ ներդրում է ունեցել Սպիտակի 88-ի աղետաբեր երկրաշարժից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու և հետևանքների վերացման աշխատանքներում։

2008 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ նրան շնորհվեց «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը՝ դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած  բացառիկ աջակցության համար։ Հայ ժողովրդի համար այդ ողբերգական օրերին Նիկոլայ Ռիժկովի կատարած գործողություններին անմիջապես մասնակցել և ականատեսն է եղել այդ տարիներին Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Նորայր Մուրադյանը։ Panorama.am-ի խնդրանքով Մուրադյանը մանրամասներ պատմեց Ռիժկովի կատարած աշխատանքից։

«Ես տեղյակ եմ բազմաթիվ դեպքերի, երբ Նիկոլայ Ռիժկովն առաջին անգամ որոշումներ էր ընդունել և ինքս էլ մասնակցել եմ դրանց կատարմանը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի գիշերը, 8-ի լուսաբացին նա ժամանեց Երևան։ ԳԱԱ շենքում էր տեղակայված շտաբը, որտեղ որոշվեց, որ Ռիժկովը և Սուրեն Հարությունյանը պետք է  մեկնեին Լենինական։ Այնտեղ շատ ծանր պահեր տեսնելուց հետո եկան Սպիտակ։ Սպիտակի ճանապարհին կիրճ ունենք, որի վերևի մասում հանգած հրաբուխ կա, որտեղ էլ երկրաշարժի էպիկենտրոնն էր։ Ճեղքվածքի մի կողմը ինքն էր, մյուս կողմում ես էի։

Նիկոլայ Ռիժկովն իր հարցեր տվեց և ես ասացի, որ առաջին հերթին մեզ անհրաժեշտ է ծանր  տարողության ամբարձիչներ։ Ինքը Լենինականի և Սպիտակի սկիզբը տեսնելուց հետո, որոշեց, որ անմիջապես պետք է դիմել Գերմանիային՝ 25 տոննա բարձրացնելու ունակությամբ 25 հատ ավտովերամբարձ կռունկ ինքնաթիռներով Հայաստան ուղարկելու համար։ Նա միանգամից հեռախոսով խոսեց և առանց առևտրային պայմանագրի և սահմանների բացման, կարգադրեց, որ ինքնաթիռներով բոլորը տեղափոխեն Երևան։ Նրա առաջին ամենանպաստավոր որոշումը դա էր։
Վիճակն ուսումնասիրելուց, ուղղաթիռով աղետի գոտին դիտարկելուց հետո, տեսնելով, որ բոլոր ավերված 20 գյուղերի վիճակն ահավոր ծանր է, Ռիժկովն առանց Քաղբյուրոյի որոշման, որոշեց, որ սահմանները պետք է բացվեն, որպեսզի շտապ կարողանան օգնել ժողվորդին։

Արտասահմանից եկող փրկարարների, տեխնիկայի, բեռնատարների և յալ օգնության համար խորհրդային սահմանները բացեց։ Անձամբ կայացրեց այդ որոշումը։

Հայաստան այցից մեկ օր անց մենք դիմեցինք Ռիժկովին, որ վիկճակը վատ է, չենք կարողանում փլատակների տակ մնացածներին փրկել։ Նույն երեկո ինքը որոշում կայացրեց հանդես գալ Խորհրդային ռադիոհեռուստատեսությամբ։ նա հայտարարեց, որ խորհրդային ոչ մի կազմակերպություն չպետք է սպասի վերևից կարգադրության, այլ միանգամից իրենք պետք է կազմակերպեն և երկրաշարժի էպիկենտրոն՝ Սպիտակ, Լենինական ուղարկեն խմբեր, լեռնագնացներ, հանքափորներ, որոնք առաջին հերթին կարող են մտնել փլատակների տակից  մարդկանց փրկել։

Նա հայտարարեց. «Մի՛ք սպասեք, յուրաքանչյուր կազմակերպություն, պետք է ուղարկի իր աշխատակիցներին, ինչպիսի տրանսպորտով ուզում եք՝  շտապ ուղարկեք, ձեր վերադասը չպետք է ձեզ կարգադրություն անի»։ Այդ հայտարարությունից հետո օգնության ալիքը շատ մեծացավ  և սկեցին տարբեր կազմակերպություններ գալ։

Փրկարարական աշխատանքների ժամանակ, նաև Գորբաչովը եկավ՝ ուշացումով, մենք էլ իրեն նախատեցինք, բայց դիմեցինք, որ տեխնիկան չի բավարարում։ Ինքն էլ նույն գիշերը կարգադրեց Սոչից 4 ուղղաթիռ եկավ և Սպիտակի փլատակների տակ մնացած շատ վիրավորների տեղափոխեցին Երևան, Թբիլիսի և Սոչի։

Փրկարարական աշխատանքից հետո աղետի գոտի եկան Ղազախստանի և Բելառուսի պետական ապահովագրության ծառայության աշխատակիցները, որպեսզի գնահատեն բնակիչների անշարժ գույքի կորուստը։

«Պետապահովագրությունն» էլ գնահատել էր, որ տների մի մասը 30-50 %-ով հնացել է և այդ  տոկոսները պետք է հանվի՝ աղետի հետևանքով իր տները կորցրածներին փոխհատուցում վճարելիս։ Ինձ զեկուցեցին այդ մասին։ «Պետապահովագրության» ղեկավարներին կանչեցի մեր շտաբի նիստին և ասացի, որ այդպիս աշխատանքներ չի կարելի տանել։ Մարդիկ նման կորուստներ են ունեցել, նրանց ընտանիքների կեսը մահացել է, իսկ իրենք կոպեկներ են հաշվում ընտանիքների վրա և ամբողջ վնասը թողնում են նրանց ուսերին, այն դեպքում, երբ այդ մարդը ի վիճակի չեն աշխատելու և իրենց տունը կառուցելու։ Իրենք փորձեցին վիճել, բայց ես կոպիտ ձևով դուրս հանեցի նրանց շտաբից և ոստիկանության պետին կարգադրեցի, որ Ղազախստանից, կամ Բելառուսիայից հաշվարկողներից ով մնա Սպիտակում՝ անմիջապես ձերբակալեն։ Նրանք մի ժամից փախան։

Հաջորդ օրը եկավ Նիկոլայ Իվանին, և հարցրեց, թե ի՞նչ է պատահել։ Բացատրեցի, որ եկել են աղքատ ժողովրդի վրա նորից խնայողություններ են ուզում անել՝ առաջարկելով նախատեսվող փոխհատուցումից հանել տների մաշվածության տոկոսները։ «Պետապահովագրության» աշխատակիցներն էլ հայտնեցին, թե իրենց կանոնադրությամբ միայն տոկոսներով է հաշվարկվում։ Ռիժկովը հանձնարարեց, բոլորին նույն գնով հաշվել և՝ տան անկյունից անկյուն, ամբողջը։ Այն ժամանակ տան 1 ք/մ-ն 18 ռուբլի արժեր։

Այդպիսի օրենք չկար, Նիկոլայ Ռիժկովը բանավոր կարգադրեց և մեր ժողովուրդը հարյուրավոր միլիոններով փոխհատուցում ստացավ, որը շատ մեծ օգնություն էր։

Որոշ ժամանակ անց դիմեցի Ռիժկովին, ասացի, որ Սպիտակի 20 գյուղերում վիճակը շատ ծանր է, կան զույգ ծնողազուրկ երեխաներ, որոնց տատիկ-պապիկներն էին պահում, եթե կենդանի էին։ Նա ասաց, որ ինչ-որ բան մտածեմ օգնելու համար, ինքն էլ կաջակցի։

Կարգադրեցի ծնողազուրկների ցուցակները կազմեն և 450 «Ժիգուլի» մակնիշի մեքենա բերեցինք և յուրաքանչյուր որբի տվեցինք, որպեսզի կարողանան վաճառել և ապրել։

Նիկոլայ Ռիժկովի հետ հիմնականում բոլոր որոշումները կայացվում էինք ոտքի վրա, ոչ մեծ խորհրդակցություններով։

Նման նվիրում և օգնություն եղավ, ինչի համար մենք բոլորս երախտապարտ էինք նրան։ Ես անձամբ, այդ աշխատանքները տանելու համար իմ միջոցներով Սպիտակում կառուցեցի Ռիժկովին նվիրված հուշարձան, որի վրա մակագրեցինք, որ հայ ժողովրդի կողմից նվիրվում է մեր հերոս ընկերոջը, որը 2 ամիս, գիշեր-ցերեկ մնաց մեզ հետ։ Որտեղ մենք էինք քնում, այնտեղ էլ ինքն էր քնում, գալիս էինք մեքենայի մեջ էինք  նստում. ինքն էլ էր իջնում մեքենայի մեջ հանգստանում»,-պատմեց Նորայր Մուրադյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայնագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}