Սպիտակցի Հայկոն, Սյուզան Մարգարյանը, Լիլիթ Կարապետյանն ու այլ աստղեր՝ Սամվել Գրիգորյանի որդու հարսանիքին
Ինսթագրամի շատ էջեր երեկվանից ողողված են հայտնի հաղորդավար Սամվել Գրիգորյանի որդու հարսանեկան լուսանկարներով, տեսանյութերով։ Նարեկի հարսանցուն Օլյա Օխանյանը, ըստ տեղեկությունների, Ջավախքից է։
Հարսին հանել են «Դվին» հյուրանոցից։ Հարսանիքի ընթացքում պահպանվել են ավանդական բոլոր արարողակարգերը՝ հարսին կոշիկ հագցնել, թրով դուռը փակել և այլն։ Հարսանեկան արարողությունն էլ անցկացվել է Դվինում։
Զույգի քավորը «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Վալերի Սահարյանն է։ Նա, ի դեպ, «ANELIK», «TASHIR», «ARMENIA MUSIC AWARDS» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների հիմնադիրն է։
Հարսանեկան արարողությանը ելույթ են ունեցել, ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ՝ Ավետ Բարսեղյանը, Նարեկ ու Սևակ եղբայրները, Գայա Արզումանյանը, Հայկ Ղևոնդյանը, Սյուզան Մարգարյանը, Ալլա Լևոնյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն և այլք։ Հարսանիքի ընթացքում հնչել է նաև փեսայի հորաքրոջ՝ երգիչ Արմինե Գրիգորյանի հայտնի երգը։
Ականատեսներից մեկի խոսքով, հարսանիքի հյուրերի թվում շատ են եղել նախկին պաշտոնյաներ, զինվորականներ, իրավապահ համակարգի աշխատակիցներ, հյուրերի թվում որևէ նիկոլական պաշտոնյայի չեն տեսել։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա