«Քայլ արա, մերժիր Սերժին», ես էի ասում, լավ էի անում, հիմա էլ եմ ասում. Վարդան Ղուկասյան. aravot.am
Այսօր լրագրողների հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իր տեսակն ուզում են վերացնեն, դրա համար նման մեղադրանք են առաջադրել:
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր նրա ու նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը: Հարցին՝ դուք ասում եք՝ սա քաղաքական հետապնդում է, բայց ձեզ ինչո՞ւ պետք է քաղաքական հետապնդման ենթարկեին, եթե 2018-ին դուք հրապարակում կանգնել ու գոռում էիք՝ «Ճվա, քայլ արա մերժիր Սերժին»:
aravot.am-ի հաղորդմամբ, Վարդան Ղուկասյանն ասել է. «Քու ուշք ու միտդ էլ էդ է, գիշեր-ցերեկ էդ քո սարքած է, բան էլ գտել ես: Որ ասում էի՝ «քայլ արա, մերժիր Սերժին», ե՛ս էի ասում, լա՛վ էի անում, շատ լավ եմ արել, հիմա էլ եմ ասում՝ շատ լավ եմ արել, չեմ էլ վախենում ոչ մեկից: Բայց եթե հանկարծ ինձ նորից մի հատ սպանություն դնեն՝ ինձ, տղայիս, մյուսին, ես կասեմ դա ով է անողը: Շատ լավ եմ արել, դեմ եմ, էսօր էլ եմ դեմ նմանատիպ մարդկանց: Էսօրվա ղեկավարին էլ եմ դեմ ու էդպես շատերին եմ դեմ: Ես ուզում եմ, որ երկրում իրոք հավատացյալ, իրոք խիղճ ունեցող էնպիսի մարդիկ լինեն, որ իրոք ժողովրդին տեր ու տիրական լինեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա