Ինձ չթողեցին ծխել, Մալյանը հրաժարվեց վերադառնալ դահլիճ, նիստը հետաձգվեց. Տիգրան Աթանեսյան
Ի՞նչ կատարվեց դատարանի դահլիճում, երբ լրագրողները դուրս եկան այնտեղից։ Դատական նիստի ավարտից հետո ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվեցին դատարանի շենքից դուրս եկած փաստաբան Տիգրան Աթանեսյանից։
«Ես ուզում էի՝ դահլիճում ծխել, ինձ չթողեցին։ Մալյանը հրաժարվեց վերադառնալ դահլիճ։ Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 11-ին ժամը 17։00-ին։ Նիստը կլինի դռնբաց»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով, դատավորի որոշումը՝ նիստը դռնփակ անցկացնելու մասին ապօրինի է, քանի որ դատավորը նման իրավունք չունի։
«Որշումն էմոցիոնալ ու ապօրինի էր։ Ինձ թվում է, բացի այն, որ սրանք պատվեր են տալիս դատարաններին, մի հատ էլ նստում նայում են, ոնց է կատարվում պատվերը ու մի հատ էլ դիրիժորների նման ասում են՝ հըլը էս արա, էն արա, հետո էլ ասում են՝ սրա ձենը խի» չկտրիր, խի թողիր՝ խոսա։ Մոտավորապես էս մակարդակի է կազմակերպված, ռեպրեսիա էլ չի։ Դատավորներն էլ ստիպված վախեցած չգիտեն ինչ անեն, որ մի ավելորդ բառ չհնչի։ Էս դեպքում ամեն ամեն ինչ էդքան պրիմիտիվ է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լիկա Թումանյան. Այո, իրավացի է Մալյանը, մենք հաղթած ենք դուրս եկել
- Ռուբեն Մելիքյան. Նարեկ Մալյանի գործը կարող է ունենալ մեկ հանգուցալուծում
- Նաիրա Զոհրաբյանը. Դատարանը պետք է ներողություն խնդրի Նարեկ Մալյանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան