Հանդիպումը, վստահաբար, բերելու է տարածաշրջանում Արևմուտք-ՌԴ առճակատման ուժեղացմանը. Սերժ Սարգսյան
«Այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար: Բայց հիմա, երբ Արևմուտք և Ռուսաստան այդպիսի առճակատում կա, ապա այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում»,-այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։
Նա ասաց, թե լուրեր են պտտվում, թե իբր փող են տալու ՀՀ-ին։
«Իմ կարծիքով, Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից, պետք է լինի խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը»,-նշեց ՀՀ երրորդ նախագահը։
Նածագահի խոսքով՝ պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն գերիներն ու պատանդները։
«Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն»,-ասաց Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Այո՛, կար այդպիսի մարդ, որ շփվում էր և ինձ հետ, և Նիկոլ Փաշինյանի
- Սերժ Սարգսյան. Արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան