Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան. տրոլեյբուսի վարորդը եղել է խմած
Ապրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամսոն Ալեքսանյանն ու Դավիթ Ղազարյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Հետաքրքիր է, երբ տրոլեյբուսի վարորդը դուրս է եկել երթուղի, արդյո՞ք դիսպետչերական կետում դիսպետչերը կամ բժիշկը զննել են նրան, հակառակ դեպքում նա, լինելով խմած, չպետք է դուրս գար երթուղի, նրան չպետք է վստահեին տրոլեյբուսը: