Հայաստանի քաղահասրակությունը աջակցում է վրաց գործընկերներին՝ նոր օրինագծերի դեմ պայքարում
Հայաստանում գործող շուրջ 12 հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ կապված իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկորդ անգամ խորհրդարանում քննարկելու դեմ տարվող պայքարի հետ։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Հայաստանի քաղհասրակության ներկայացուցիչների համատեղ հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․
«Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցությունը սահմանափակելու եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծերի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։
Մարդկանց մտքերում, ովքեր հիշում են 20-րդ դարի պատմությունը, արտաքին ազդեցություն հայեցակարգը սերտորեն կապվում է դավադրության տեսությունների հետ, որոնք օգտագործվում են մարդու իրավունքների ոտնահարման եւ անմեղների հետապնդման համար, որից մեր երկու ժողովուրդներն էլ զգալիորեն տուժել են: Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, և թե՛ դրանից դուրս»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին