Հայաստանի սամբոյի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է
Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են.
«Երևանում ավարտվեց սամբոյի Աշխարհի Գավաթի խաղարկությունը։
Մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։
Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 3 արծաթե և 11 բրոնզե մեդալով (մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած երկու հայ սամբիստ):
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մեկնարկել է սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը
- Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին