Հայրենիք կորցնելուց, հող վաճառելուց հետո, ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն և հաղթում են Եվրատեսիլում. Մամիջանյան
«Խոսքը գնում է ՄԱԿ-ի կայքում հարապարակված, իբր թե, Հայաստանից ուղարկված քարտեզների մասին, որտեղ Լեռնային Ղարաբաղը, Տավուշի որոշ հատվածներ այս կամ այն ձևախեղումներն ունեն»,-ֆեյսբուքյան ուղիղի եթերի անհրաժեշտությունը հիմնավորեց ԱԺ «Պատիվ ունեն» խմբակցության ղեկավար Հայկ Մաիջանյանը՝ նշելով, որ իշխանություններն դրանք կրկին ցանկանում են բարդել նախկինների վրա։
Նա նաշեց, որ այդ քարտեզների ուղեցույցներում գրվում է, որ կայքում հրապարակվող քարտեզները կազմվում են ՄԱԿ-ի քարտեզագրական բաժինների կամ արտաքին աղբյուրների ու կազմակերպությունների միջոցով։
Մամիջանյանը հայտընեց, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը ՄԱԿ-ում հասցրել է ունենալ երեք ներկայացուցիչ՝ Արմեն Մարտիրոսյանը(1903-2009), Կարեն Նազարյանը (2009-2014) և Զոհրաբ Մնացականյանը (2014-2018) և կարելի է նրանց հարցել ու տեղեկանալ, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը ՄԱԿ-ին որևէ քարտեզ չի ուղարկել։
«Ինչի համար է այս ամեն ինչն արվում։ Դրա պատասխանը շատ պարզ է, երևի ես չեմ գտնի այն սահմանը, թե ինչքան կարելի է ատել սեփական հայրենիքը, որպեսզի նման էժան քարոզչական միջոցներով սեփական մեղքն ուրիշների վրա բարդել։ Բա լավ, եթե ՄԱԿ-ի քարտեզներում այլ երկրներում էր Լեռնային Ղարաբաղը, ապա Մինսկի համանախագահ երկրների ղեկավարները, համանախագահները ՄԱԿ-ի կայքի տեղը չգիտեի՞ն, թե՞ ՄԱԿ-ի տեղը չգիտեին, 30 տարի ինչ էին հավաքվում քննարկում, պարապ էին, ուրիշ բան ու գործ չուրնեին և արդեն կայացած փաստի շուրջ հավաքվում քննարկումներ էին անում»,- ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով Բրյուսելի հանդիպմանը՝ նա նշեց, որ 270 մլն եվրո և 65 մլն դոլար են հատկացրել Հայաստանին և հարցրեց, թե այն նույն գումա՞րն է, որի մասին խոսում էին 2020 թվականին։
«Գիտեք մեր հայրենիքը չի վաճառվում»,- հայտարարեց Մամիջանյանը։
Անդրադառնալով Բրյուսելում հնչած Հայաստանի ժողովրդավարության մաիսն հայտարարություններին՝ Աժ պատգամավորն ասաց. «Ուզում եմ հարգարժան եվրոպական պաշտոնյաններին հիշեցնել, որ քաղբանտարկյալներով ժողովրդավարություն չի լինում»։
Նա հիշեց Նարեկ Մալյանին, Արմեն Աշոտյանին, Վազգեն Սաղաթելյանին, Նարեկ Սմսոնյանին։
«Հայրենիք կորցնելուց, հող վաճառելուց հետո, ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն և հաղթում են Եվրատեսիլում «ԼԱԴ-Նիվա» -ին հաջողույուն եմ մաղթում»,- ասաց Մամիջանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա