ՔՊ-ական «դեմոկրատիան» նոր ռեկորդ է սահմանել՝ ֆեյսբուքյան լայքը դարձել է կարգապահական տույժի ենթարկել հիմք. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.
«Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-ական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք։
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է իմ ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։ Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք ․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար։
Ինչպես ասում են, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։
Հուսով եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները և ՄԻՊ-ը գնահատական կտան սրան, իսկ մինչ այդ հավաստիացնում եմ, որ կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված բոլոր չինովնիկները պատասխան են տալու օրենքի առաջ»։