Հովակիմ Զաքարյան. Ակադեմիան դադարելու է գոյություն ունենալ
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը գրում է.
«Գործող իշխանությունները որոշել են, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները մինչև 2027 թ․ պետք է պարտադիր միավորվեն որևէ համալսարանի, հակառակ դեպքում, կզրկվեն կառավարության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորումից։
Իսկ բազային ֆինանսավորում չունեցող ինստիտուտները ոչ միայն չեն կարողանա վճարել իրենց աշխատողների աշխատավարձերն ու կոմունալ ծախսերը, այլ նաև իրավունք չեն ունենա դիմելու պետական դրամաշնորհներին։ Այսինքն, 2027թ-ից Գիտությունների ազգային ակադեմիան կդադարի գոյություն ունենալ այն տեսքով և բովանդակությամբ, որով գործում է 80 տարի։
Կառավարությունն այնքան վստահ է իր որոշման ճշմարտացիության մեջ, որ նույնիսկ չի բարեհաճել տարրական վերլուծություն և հիմնավորումներ պատրաստել որպեսզի պարզ լինի, թե ի՞նչ է տալիս այդ միավորումը համալսարաններին (կրթությանը), ինստիտուտներին (գիտությանը), հանրությանն ու պետությանն ընդհանրապես։ Հիմնավորումների բացակայությունից կարելի է ենթադրել, որ սա բացառապես քաղաքական որոշում է, որի գլխավոր նպատակի հետ կապված կարող են տարբեր սպեկուլատիվ կարծիքներ լինել, բայց որոշման արդյունքը լինելու է նույնը՝ Ակադեմիան դադարելու է գոյություն ունենալ։
Անձամբ ինձ համար սա շատ սպասելի էր, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ԳԱԱ նախագահության նիստի հայտարարությունից հետո։ Ակադեմիայի ղեկավարությունն ուներ բավական ժամանակ հասկանալու համար, որ հենց այդ ժամանակն Ակադեմիայի դեմ է աշխատում, պետք է որակական լուրջ փոփոխությունների ենթարկել համակարգը՝ բացառելու համար իրադարձությունների նման զարգացումը։ Բայց դա չի արվել։ Մյուս կողմից, կան քայլեր, որոնք հիմա էլ կարող են փոխել իրավիճակը՝ փրկելով Ակադեմիան կառավարության արկածախնդրությունից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան