Ռուբեն Մելիքյան. Նարեկ Մալյանի գործը կարող է ունենալ մեկ հանգուցալուծում
«Քրեական հետապնդում պարունակող այս գործը կարող է ունենալ մեկ հանգուցալուծում՝ արդարացման վերդիկտ»,-այս մասին դատական նիստի ընթացքում եզրափակիչ ելույթում հայտարարեց հասարակական գործիչ Նարեկլ Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մինչ այդ հանրային մեղադրողը համոզմունք էր հայտնել, որ Նարեկ Մալյանի նկատմամբ պետք է կայացվի մեղադրական վերդիկտ, քանի որ պատշաճ կերպով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ապացուցվել է արարքի քրեաիրավական լինելը, արարքւ Նարեկլ Մալյանի կողմից կատարված լինելը, նրա մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը. Դատարանը պետք է ներողություն խնդրի Նարեկ Մալյանից
- Թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա. Նարեկ Մալյան
- Աթանեսյան. Պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել Ն.Մալյանին
- Նարեկ Մալյան. Ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար
- Աթանեսյան. Արմեն Դանիելյանը պետք է որոշում կայացնի քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին կալանքի դեմ բերված բողոքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան