Կառավարությունը «պատասխանել է» «Գոյ»-ի դերասաններին
«Գոյ» թատրոնի ռեժիսոր, թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը տեղեկացնում է, որ իրենք ստացել են կառավարություն ուղարկած նամակի պատասխանը։
«Երեկ ինձ հաղորդագրություն են ուղարկել, որով ասվում է՝ իրենց հասցեագրված մեր փաթեթը վերահասցեագրվել և ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ս. Արզումանյանը, ով արդեն երրորդն օրն է նստացույց է անում «Գոյ» թատրոնի փակ դռների առջև։
Նա նշեց, որ կառավարությանն ուղղված իրենց նամակում գրված է եղել, որ կառավարության ենթակայության տակ գտնվող ԿԳՄՍ նախարարությունը և վերջինիս ենթակա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապօրինություններ են արել և այդ դիմումն ուղարկում են ապօրինություն անող մարդկանց։
«Սա բացահայտ անգործություն է, որովհետև այս մարդիկ չեն վերցնում, չեն կարդում դիմումի բովանդակությունը, չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Մենք նաև խնդրել էինք թատրոնի երեք ներկայացուցչի հետ հանդիպում լինի Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկեինք այս վիճակը։
Սա բացահայտ անգործութուն է կամ միտում, որ այս մարդիկ չեն ուզում որ այս գործը հասնի վարչապետին։ Իսկ թե նա գիտի, թե ոչ՝ հարցի մյուս կողմն է։
Կառավարությունը ԿԳՄՍ-ին ասել է, որ 10-օրյա ժամկետում պատասխանի մեզ։ Մենք կսպասենք նաև ԿԳՄՍ նախարարության պատասխանին, բայց այս ընթաքում այլ քայլեր ևս կնախաձեռնենք»,- ասաց Սարգիս Արզումանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ից «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի փակ դռների առջև։ Նրանց պահանջն է. «Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դրական պատասխան տան մեր առաջարկին` «Գոյ» թատրոնը դառնա մասնավոր թատրոն, գործի նույն տարածքում և անցումային փուլում ստանա պետական աջակցություն, ինչպես նաև իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք մեր խախտված իրավունքների վերականգնում»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Իսկ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։
Հարակից հրապարակումներ`
- Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
- «Գոյ»-ի դերասանների նստացույցը շարունակվում է, սպասում են պատասխանի
- «Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին
- «Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան