Սա այն գինն է, որը Արևմուտքը մեզ վճարում են «ուկրաինական պոլիգոն 2» դառնալու համար. Սուրեն Սուրենյանց
«Իմ կարծիքով Բրյուսելում չի լինի որևէ մի բան, որը գոնե 50 %-ով բավարարի այն հատվածի սպասումները, որոնք հայտարարում են, թե այնտեղ փրկություն է լինելու»,-ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա հիշեցրեց, որ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի լավը չուզող երկրները միտումնավոր բարձրացնում են Բրյուսելում տեղի ունեցողի նշանակությունը, որպեսզի երբ իշխանությունները չստանան ակնկալվածը, հասարակությունը հիասթափվի նրանից։
Սուրենյանցը հայտնեց, թե ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Ադրբեջանում կամ Թուրքիայում չի տեսել, որ բարձրացնեն Բրյուսելի գագթնաժողովի նշանակությունը։
«Այդ գագաթնաժողովի նշանակությունը բարձրացնում են միայն մեր փսեվդո արևմտամետները՝ Արամ Սարգսյանը, Խզմալյանը և մյուսները, և եթե գնում ենք Կոստանյանի տրամաբանությամբ, ապա մեր արևմտամետներն են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերի ներկայացուցիչները, որոնց Նիկոլն ամեն օր ընդունում է և լցնում է եթերներ»,-հայտնեց քաղաքագետը։
Նա հայտնեց, որ Բրյուսելուն դիմակայության բարձրացման հարց են լուծվում, բայց հարց է, թե ում դիմակայունությունն են բարձրացնում։
«Ինչը որ Արևմուտքից մեզ խոստանում են՝ Ադրբեջանի դեմ չեն խոստանում, սա այն գինն է, որը մեզ վճարում են «ուկրաինական պոլիգոն 2» դառնալու համար, բայց ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի դեմ»,- հայտարարեց Սուրենյանցը։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
- Փաշինյանը Բրյուսել է մեկնել կնոջ ու 20-հոգանոց պատվիրակության հետ
- Տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չենք քննարկելու. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան