Վաղարշակը ծնված էլ չի եղել, որ էդ հողն իմն էր. ՔՊ-ական պատգամավորի հայրը` Ծաղկաձորում կառուցվող շենքի և հողի մասին
Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, թե ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարազատները վերջինի՝ պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո Ծաղկաձորում մեծ հողակտորներ են գնել ու շենքեր են կառուցում։
Այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Tert.am-ը դիմել է պատգամավորի հորը՝ Սոս Հակոբյանին, որը նշել է, որ այդ հողակտորըը 30 տարուց ավելի է պատկանում է իր ընտանիքին։
«Այդ հողը 30 տարուց ավելի տիրապետել ենք մեր ընտանիքով, 25 տարի կարտոֆիլ ու ցորեն ենք մշակել, ինչ թեմա եք սարքել, ինչ հարցեր եք բարձրացնում, հեսա նկարներն էլ կուղարկեմ, եկեք Ծաղկաձոր՝ մարդկանց էլ հարցրեք, բոլորը լավ գիտեն, որ այդ հողն իմն է եղել` Սոսինը», - նշել է նա , ապա շարունակել, - «Ուրեմն մի բան ասեմ, իմ տղայի ցավը տանեմ, բայց այդ հողը երբ մերն էր արդեն, իմ տղան անգամ ծնված էլ չի եղել, եկեք Ծաղկաձոր ու հարցրեք՝ Սոսի հողը որն է, բոլորը ցույց կտան ու կհաստատեն, որ սեփականաշնորհումից հետո մերն է եղել։ Վաղարշակը, նրա պատգամավոր դառնալն ի՞նչ կապ ունի։ Վաղարշակը, որ պատգամավոր չէր, այդ հողը մերն էր, չէ՞»։
Նա նաև լուսանկարներ է ներկայացրել՝ պարզաբանելով, որ այդ հողն ինքը տնօրինել է 30 տարի. «Այնտեղ ես մշակել եմ ցորեն, կարտոֆիլ։ Վարձակալել եմ 2001 թվականին, շուրջ 14 տարի տիրապետել եմ այդ հողը։ Այնուհետեւ, «Սատուրնավան» ՍՊԸ-ի հիմնադրվելուց հետո հողը դրվել է աճուրդի»։
Սոս Հակոբյանը հայտնել է, որ հողը գնվել է շատ թանկ գնով, ինչի համար վարկ է վերցրել։
««Սատուրնավան» ընկերությունն էլ կառուցապատման իրավունք ունի»,- նշել է պատգամավորի հայրը։
Հարցին, թե իր պատգամավոր որդին օգնո՞ւմ է իրեն բիզնեսում, Սոս Հակոբյանը պատասխանել է․ «Իմ պատգամավոր տղային դուք ավելի շատ եք տեսնում, քան ես։ Ինձ օգնելու բան չկա, ես գործընկերներ ունեմ, իրենց հետ աշխատում եմ, կրակը չենք ընկել, որ պատգամավորի հայր եմ, կամ որդիս ձեր ձեռքը կրակը չի ընկել էլի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա