
Գյուղերը հենց արհեստածին Ադրբեջանի քարոզչամիջոցում կոչվել են Տավուշի 4 գյուղեր․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Թե բա՝ ես, իբր, այնպես եմ արել, որ Տավուշի 4 գյուղերի խնդիրը Իրանի համար դարձել է կարևոր, որովհետև մատնանշել եմ, որ խոսքը վերաբերում է այդտեղով անցնող Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ճանապարհի անվտանգությանը
Մոտավորապես հենց այսպես է նվաստիս «բնութագրել» Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի խոսնակներից մեկը։
Հա՛, բայց մի առաջընթաց գոնե կա՝ գյուղերը հենց արհեստածին Ադրբեջանի քարոզչամիջոցում կոչվել են Տավուշի (!) 4 գյուղեր»։