Տիգրան Աբրահամյան. Խնդիրը ոչ թե ԵՄ-ի կամ ԱՄՆ պաշտոնյաներն են, այլ Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացնող արկածախնդիր անձը
«Բրյուսելում նախատեսված Փաշինյանի եռակողմ հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ սպասելի անհանգստությունների և մտահոգությունների տեղիք է տվել»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, խնդիրը ոչ թե ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են, այլ այն, որ Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացնում է մի անձ, ով վաղուց Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների կատաղի պայքարի էպիկենտրոնի:
«Հայաստանը տարբեր փուլերում բավականին ընդգրկուն համագործակցություն է ունեցել և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի և որոշակի ուղղություններով նաև ՆԱՏՕ-ի հետ, սակայն դրանք նախորդ շրջափուլերում երբեք չեն դիտարկվել որպես հակառուսական գործընթաց, առավել ևս, նոր պատերազմի առիթ, պատճառ կամ սպառնալիք չեն դարձել:
Հիմա իրականությունն այլ է. կա անձ, որն իր արկածախնդրությամբ Հայաստանն արդեն վերածել է օբյեկտի` միակողմանի ընդունելով հարվածներ, որոնք տասնամյակներով Հայաստանին հետ են շպրտել դեպի ճահիճ, հուսահատություն, անորոշություն»,-գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չենք քննարկելու. Արմեն Գրիգորյան
- Փաշինյանը մեկնել է Բրյուսել, նախատեսված է եռակողմ հանդիպում
- ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից. Դեսպան Վասիլիս Մարագոս
- Ինչո՞ւ է Ռուսաստանը հիվանդագին արձագանքում բրյուսելյան հանդիպմանը. Քաղտեխնոլոգի պարզաբանումը
- Ինչի՞ մասին է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումը. Միլլերը փակագծեր է բացել
- Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. Անի Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա