«Հրապարակ». ՔՊ-ականները շոկի մեջ էին Բրյուսելյան հանդիպման արդյունքներից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բրյուսելյան հանդիպման արդյունքներից ՔՊ-ականները երեկ շոկի մեջ էին։ Նրանք միլիարդավոր դոլարների սպասելիքներ ունեին, բայց ընդամենը 350 մլն եվրոյի աջակցություն խոստացան, այն էլ՝ առաջիկա 4 տարում՝ գրանտների տեսքով։ ՔՊ-ականները «մանթրաժ» էին, որ Արևմուտքը չգնահատեց իրենց նվիրումը և այն, որ տևական ամիսներ իրենք 24/7 ռեժիմով քննադատում են Ռուսաստանին և Հայաստանի բոլոր մեղքերը բարդում ռազմավարական դաշնակցի վրա՝ 44-օրյա պատերազմից սկսած, վերջացրած Արցախի կորստով, և պատրաստ են, անտեսելով բոլոր վտանգները, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու նետվել Եվրոպայի գիրկը:
ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ իշխանական շրջանակներում միմյանց երեկ մխիթարում էին, թե գուցե Փաշինյանը ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչի մասին հրապարակային չեն ասում, դիցուք՝ մատակարարումներ բանակին: Եվ իրենք հույսը սրտներում սպասում են Փաշինյանին, որ հետ գա, հանդիպի իրենց և մանրամասներ պատմի` փարատելով իրենց հիասթափությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։