Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Հաագայում
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Extinction Rebellion խմբի համախոհ անդամների հետ փորձել է փակել A12 մայրուղին՝ բողոքելու վառելիքի սուբսիդավորման դեմ: Այս մասին գրում է dw.com կայքը։
Հաղորդվում է, որ Գրետա Թունբերգը ձերբակալվել է ապրիլի 6-ին Հաագայում բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էր Extinction Rebellion (XR) շարժումը։ Ըստ AFP-ի՝ նրան և մի քանի այլ ցուցարարների նստեցրել են ավտոբուս, մինչդեռ ոստիկանությունը ձերբակալել է այլ մարդկանց:
Ցույցը, որին միացել էին շատ ակտիվիստներ, դեմ էին Նիդեռլանդների կառավարության սուբսիդիաներին օգտակար հանածոների արդյունահանման համար, ինչպիսիք են նավթը, գազը և ածուխը։ Ցուցարարները փորձել են փակել Հաագայի գլխավոր մայրուղիներից մեկը՝ A12 մայրուղին, որը կապում է քաղաքը երկրի այլ խոշոր բնակավայրերի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին