Խորեն Բայրամյան. Ես սիրում եմ Հայաստանը և ցանկանում եմ խաղալ իմ թիմում
«Պետրակովի հետ թյուրըմբռնո՞ւմը և իմ ապագան Հայաստանի հավաքականո/ւմ. նա մարզիչն է, ես՝ խաղացողը։ Ինքն է որոշում, թե ում են կանչում, ում ոչ»,- «РБ Спорт»-ի հետ զրույցում ասել է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՝ պատասխանելով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ կոնֆլիկտի մասին հարցին։
Ավելի վաղ Պետրակովը հայտնել էր, որ Բայրամյանը խոսել է վնասվածների մասին, բայց խաղացել է «Ռոստովում»։
«Այս ամենին ուղղակի ուզում եմ ավելացնել, որ սիրում եմ Հայաստանը, ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում և շատ եմ կարոտում հայ երկրպագուներին»,- ասել է Բայրամյանը։
Հիշեցնենք, որ «Ռոստովի» 32-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Հայաստանի հավաքական չի հրավիրվել 2023 թվականի հունիսից։ Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան