Վրթանեսյան. Առաջարկում եմ սա անվանել «ակադեմիական գետտո
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
««Ակադեմիական քաղաք» եզրը նիկոլենց նորլեզի (newspeak) հերթական օրինակ է։
Այսինքն վատագույն ինչ-որ մի բան հանրությանը հրամցնում են այնպիսի փաթեթավորմամբ, որ ով դրա դեմ խոսի, ստացվի, թե ինչ-որ լավ բանի դեմ է խոսում (օրինակ՝ բուհերի զարգացման դեմ է խոսում)։
Ինչպես «խաղաղության» անվան տակ մեզ պարտություն են հրամցնում, «ինքնիշխանության» անվան տակ՝ պետականության ապամոնտաժում։
Առաջարկում եմ սա անվանել «ակադեմիական գետտո», կամ, գուցե «բուհական կոնցլագեր» (թեպետ միայն բուհերը չեն, որ այդ դրոշի տակ ավերվելու են)։
Հ.Գ. Ի դեպ, Նիկոլն իր հին ելույթներից մեկում նաև սպառնում էր Աշտարակում օպերա կառուցել, ինչից մի տեսակ սկսում եմ անհանգստանալ Օպերայի շենքի համար էլ»։
Հարակից հրապարակումներ`
- Հովակիմ Զաքարյան. Ակադեմիան դադարելու է գոյություն ունենալ
- «Ժողովուրդ». Փաշինյանը «Ակադեմիական քաղաք» նախագիծը դժվար իրագործելի է համարել
- «Ժողովուրդ». Ոչ մի բուհ չունի՞ ձևավորված կարծիք և տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա