«Փաստինֆո». ԽԾԲ-ները տեղափոխվել են միջազգային հարթություն
Քավոր-սանիկ- խնամի հարաբերությունների դեմ պայքարելու մասին թմբակահարող իշխանությունների օրոք ԽԾԲ-ն տեղափոխվել է միջազգային հարթություն։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հայաստանի դեմ ներկայացված՝ միջազգային արբիտրաժային հայցերի շրջանակներում ՀՀ-ն ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի համակուրսեցուն պատկանող ընկերությունը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ավելի վաղ հայտնել էին, որ 2019 թվականի սեպտեմբերին Գրասենյակի ստեղծումից ի վեր որոշում է կայացվել չներգրավել տեղական իրավաբանական գրասենյակ՝ հաշվի առնելով, որ, ի թիվս այլնի, ՀՀ իրավական համակարգին առնչվող հայցերի առնչությամբ խորհրդատվություն տրամադրում է Գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունը։ Միջազգային արբիտրաժային գործերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը ներգրավվել է CMS, Steptoe & Johnson, Alliance Law Partners, Baker McKenzie, Lalive, Foley Hoag միջազգային իրավաբանական գրասենյակներին։
«Դիտարկվում են նաև հայտ ներկայացրած ընկերությունների դիրքը միջազգային իրավախորհրդատվական գրասենյակների հայտնի վարկանիշային դասակարգումներում, ինչպես նաև գրասենյակների առկայությունը այն երկրներում, որոնք կարևոր են, ի թիվս այլնի, արբիտրաժի վայրի և արբիրաժային վճռի կատարման տեսանկյունից։ Ուշադրություն է դարձվում նաև նախկին գործերով տվյալ ընկերության հետ ունեցած համագործակցության փորձին, հատկապես եթե նոր գործը փոխկապակցված է նախկինում ծագած որևէ վեճի հետ, որի շրջանակներում ընկերությունն արդեն ներկայացրել է ՀՀ շահերը»,- նշել էին գրասենյակից։
Այդուհանդերձ, «Փաստինֆո»-ն հայտնի է դարձել, որ նշված ընկերությունները ընտրության հարցում առկա են քաղաքական կոռուպցիայի տարրեր: Այսպես` նշված ընկերություններից «Foley Hoag»-ի տնօրենը մոտ հարաբերություններ ունի Եղիշե Կիրակոսյանի հետ։ Ասել է թե՝ խծբ հարաբերություններն արդեն միջազգային մակարդակով են իրականացվում։ Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ թե՛ ընկերության տնօրեն Կոնստանտինուս Սալոնիդիսը, թե՛ Եղիշե Կիրակոսյանն ԱՄՆ-ում միասին են սովորել։ Ավելին` կուրսեցիներ են:
Մասնավորապես, 2009-2010թթ ընթացքում նրանք միասին սովորել են ԱՄՆ-ում` Ջորջթաունի համալսարանում ՝ նույն կուրսում և ստացվում է՝ այժմ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ բյուջեի հաշվին բավական մեծ գումարներ է փոխանցում իր համակուրսեցուն: Արբիտրաժային դատարանում շահերը ներկայացնելու հոնորարները բավական մեծ են`կարող են արժենալ միչու մի քանի հարյուր հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան