Կարծախ անցակետում ոստիկան է մահացել
Ախալքալաքի մունիցիպսլիտետի Կարծախ անցակետում մահացել է սահմանապահ ոստիկանության սերժանտ Վալերի Գեդելյանը։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ից հայտնում են, որ աշխատակից Վալերի Գեդելյանը Կարծախ անցակետում (սահմանային անցակետ) ծառայության ժամանակ մահացել է։ Նա 35 տարեկան էր։ Մահվան պատճառները հետաքննվում են։
«Ներքին գործերի նախարարությունը ցավակցում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, ոստիկան, 1989 թվականին ծնված Վալերի Գեդելյանի մահվան կապակցությամբ։ ՆԳՆ-ն ցավակցում է ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Մահվան պատճառները պարզելու համար Սամցխե-Ջավախքի ոստիկանության գործակալությունը հետաքննություն է անցկացնում։ Հարուցվել է գործ Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել)։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին