Սուրեն Սուրենյանց. Այսօրվա հանրահավաքն ազդարարում է գործընթացի սկիզբ
Երևանի Ազնավուրի հրապարակում մեկնարկած հանրահավաքը, դրա կազմակերպիչ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի խոսքով, ազդարարում է գործընթացի սկիզբ։
«Սա առաջին հանրահավաքն է, ինֆորմատիվ բնույթ ունի, մտադիր ենք նման փոքր հավաքներ անցկացնել Երևանում, առաջիկա երկու ամսում դրանով զբաղված կլինենք, որպեսզի մայիս-հունիսին գեներեցնենք այդ պրոցեսը, որը, մեր կարծիքով, որակապես վիճակ կփոխի երկրում, իսկ երկրում փոփոխություն հնարավոր է եթե Նիկոլ Փինյանը հեռանա»,- ասաց նա։
Ս.Սուրենյանցի խոսքով, հասկանում են, որ հասարակական գիտակցության հետ էլ ճգնաժամ կա։
«Հանրահավաքներն ուղղված են լինելու հասկանալու, թե ինչն է խնդիրը, որ հասարակությունը, խիստ դժգոհ լինելով իշխանությունից, հապաղում է պայքարի դուրս գալու հարցում»,- ասաց քաղաքական գործիչը։
Ս.Սուրենյանցը հայտարարեց, որ հասարակությանը պետք է նոր ազգային, քաղաքական պետական պրոդուկտ առաջարկեն, որպեսզի հասարակությունը հավատա այդ իդեային ու կոնսոլիդացվի։
«Մենք մտնելու ենք քարոզչական խմբերով թաղեր։ Քաղաքացուն պետք է մոտիվացնենք, որպեսզի պետականության և իրենց իրավունքների համար պայքարեն։ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսարանը դիտող շատ քաղաքացիներ կարող են վախենալ գալ հրապարակ, որովհետև մենք ունենք իշխանություն, որը ոչ միայն հողատու է, հայրենիքի գող է, այլ ավտորիտար ու կոռումպացված է։ Իշխանությունը համակարգված տեղեկատվական տեռորի է ենթարկում հասարակությանը»,- ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ Հայաստանը մինչև նոյեմբեր ժամանակ ունի. «Եթե հստակ փոփոխության չգնանք, մեր պետականությունը կորցնելու իրական վտանգի առաջ ենք կանգնելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին