Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել, իսկ Ադրբեջանի անկանոն կրակոցները հասկանալի էլ չեն մեզ համար. Միրզոյան
«Հայաստանի Հանրապետությունը իրավիճակի լարվածությամբ, էսկալացիայով շահագրգռված չէ»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանը, թե Հայաստանը «զորքեր է կուտակում» սահմանին։
Ինչ վերաբերում է ապրիլի 5-ի գիշերը հայկական բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցներին, Արարատ Միրզոյանն ասաց. «Այս անկանոն կրակոցները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և հասկանալի էլ չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք ձեռնարկում և ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումը կազմակերպողներին, կամ մեզ՝ երկկողմ հանդիպումների ժամանակ հավաստիացնում, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակների ստեղծում էսկալացիայի համար․․․
Ես ուզում եմ մի անգամ էլ ասել՝ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Բայց սա անելու համար մենք պետք է պատրաստակամություն տեսնենք մյուս կողմից ևս»։
Պատասխանելով «խաղաղության պայմանագրի» մասին հարցին, ԱԳ նախարարն ասաց. «Խաղաղության պայմանագրի 2 հիմնական հարցում կողմերի պատկերացումները հեռու են միմյանցից՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում ու հետագա սահմանազատում, ենթակառուցվածքների ապաշրջափակում»։
Հարակից հրապարակումներ`
- Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Թաթոյան
- Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդները կարողանում է հերքել դրանք. Տոյվո Կլաար
- ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում
- Ադրբեջանի ԱԳՆ. ՀՀ-ն պետք է ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին․
- Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ Մելիք-Շահնազարյան
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան