Աջից՝ ձախ, ձախից՝ աջ անճարակ դիվանագիտություն․ ո՞րն է Հայաստանի ելքը
Մեր տարածաշրջանով են անցնում գլոբոր քաղաքական բոլոր միջօրեականները, այստեղ իրենց կենսական շահերն ունեն բոլոր խոշոր խաղացողները։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներն ու դրա հնարավոր հետևանքները։
«Հայաստանը գտնվում է տարածաշրջանի վտանգավոր գուտում, կտրուկ և ջղաձիգ քայլերի չպետք է դիմել, որովհետև յուրաքանչյուր կողմից կարող են դիտել, այսպես ասած, իրենցից հեռացում և այն կարող է Հայաստանի համար դառնալ նոր հարվածի պատճառ։
Մենք գտնվում են մի խաչմերուկում, որտեղով ոչ միայն կարող են անցնել կարևոր ճանապարհներ,այլև այն, որ գտնվում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում։ Խաղաղության խաչմերուկը չունի այն ներքին պաթոսը կամ հեռանկարը, որքան «քաղաքակրթությունների խաչմերուկ» բանաձևն ու դրա իրականացման համար կատարվող քայլերը։ Հայաստանը պետք է փորձի կատարել խաչմերուկի դեր՝ ստեղծելով այնպիսի հաստատություն, որտեղ կարող է կայանալ արևմուտք-արևելք, հյուս-հարավ երկխոսությունը։ Այստեղ կարող են գտնվել բոլոր կողմերի համար ընդունելի որոշումներ։ Սա մի նախագիծ է, որն, իմ կարծիքով, կարող է թուլացնել Ռուսաստանի ժխտողականությունը, քանի որ Հայաստանը դադարում է Ռուսաստանի համար վտանգավոր դաշտ լինելուց, որը կարող է ընդունելի լինել նաև Արևմուտքի համար։ Եթե ռուսական և արևմտյան սալերը երկու կողմերից ցանկանում են յուրացնել, ապա երկու կողմերի համար էլ կարող են ընդունելի լինել մեզ նման ներառական չեզոքությունը»,- ասաց Մանասյանը։
Նրա խոսքով՝ մենք չունենք այլընտրանք, պետք է փորձենք «խաղալ»։
«Դիվանագիտությունը տրված չէ թշնամիներ վաստակելու համար։ Այս նախագծի իրականացումը բարձր դիվանագիտություն է պահանջում, իսկ անճարակ դիվանագիտությունը, որը միակողմանի աջից ձախ է թեքվում, ձախից՝ աջ, հաջողություն չի ունենալու, արդյունքում ամեն անգամ հարված ենք ստանալու։ Մենք պետք է կարողանանք խաղալ, տեսեք ինչպպես է Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ լինելով դարձել է Ռուսաստանի դաշնակիցն Աղդամում։ Ի դեպ, նախապատմություն ունենք, ՀՀ երկրորդ նախագահի ժամանակ ընտրեցինք էր կոմպլեմենտարության քաղաքականության ուղեգիծը, որն ընդունվեց թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստնի կողմից և սա միակ դեպքն էր, երբ միաժամանակ դառնում էինք նաև ՀԱՊԿ անդամ, և եվրոպական որոշ քաղաքական գործիչներ մեզ տեսան որպես կամուրջ ՝ երկու մեծ սալերի միջև»։
Հարցին, թե Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում գիշերը կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, արդյո՞ք դա կարող ենք կապել Բրյուսելյան հանդիպումների հետ կամ համարել այդ հանդիպման քաղաքական արդյունք, Մանասյանն ասաց․ «Իհարկե, Ռուսաստանը սպառնում է Ադրբեջանի միջոցով՝ իր շահերի համար։ Եթե մենք բացահայտ թեքվեն մյուս կողմը, ապա պարզ է, որ այս մյուս կողմից հարված ենք ստանալու։ Պետք է լուծում գտնել, պետք է մեզ հռչակենք քաղաքակրթությունների խաչմերուկ, այլ տարբերակ չկա, ոչ թե ես չեմ տեսնում, այլ իրականում չկա»։
Ավելի մանրամասն կարող եք լսել հաղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արդյունքում ի՞նչ ստացան հիմնական կողմերը բրյուսելյան հանդիպումից. Փորձագետի կարծիք
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան