Սա մեծ գործընթացի մաս է միայն. Արարատ Միրզոյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
«Նախօրեին կարևոր հանդիպում տեղի ունեցավ Բրյուսելում։ Երբևէ այսպիսի ձևաչափով՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպում չէր եղել, համենայն դեպս ՀՀ-ի հետ հարաբերությունների առումով»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ այս հանդիպումը չափազանգ կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։
«Սա ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը, հանգրվաններից մեկը, կարևոր գործընթացի մաս»,- ընգծեց նա։
Հարցին՝ ի՞նչ գործընթացի մասին է խոսքը, Ա. Միրզոյանը պատասխանեց. «Սերտացնում ենք մեր հարաբերությունները ԱՄՆ, ԵՄ հետ»։
Նա նշեց, որ համատեղ հայտարարության մեջ հստակ ուղղություններ են նշվում՝ սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարևոր քաղաքական հայտարարությունն է, որի կարիքը ունեն, խոսվում է տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման մասին։
Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից Հայաստանին կտրամադվելիք 270 միլիոն եվրոյի դրամաշնորհի մասին, Միրզոյանն ասաց. «Պետք չէ առանձնացնել գումարը ապրիլի 5-ի մնացած կետերից։ Պետք չէր ի սկզբանե ակնկալել, տեսա, որ մինչև հանդիպումը շահարկումները շատ էին, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շատ ավելի մեծ միանվագ գումար են տալու որպես աջակցություն Հայաստանի տնտեսությանը։
270 մլն եվրոյից բացի, չմոռանանք 2,6 միլիարդի մասին։ Դրանք ուղղվելու են, օրինակ, հայկական արտադրատեսակների ստանդարտների բարձրացմանը։
Սա մեծ գործընթացի մաս է միայն, կարևոր մաս, սրանով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվեց, այնպես չէ, որ մինչ այդ չկային գումարներ ու հետո չեն լինելու»։
Նա նշեց, որ ապրիլի 5-ի միջոցառման ընթացքում քննարկումների սեղանին ռազմական բաղադրիչ չի եղել, բայց ՀՀ դիմակայունության ավելացումը, ի վերջո, նաև անվտանգային դիմակայություն է դառնում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Փաշինյանը հակառուսական ստրիպտիզ է պարում Արևմուտքի մոտ, դրա դիմաց շպրտեցին ընդամենը 350 միլիոն դոլար. Սուրենյանց
- Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ Մելիք-Շահնազարյան
- Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով. քաղաքագետ
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից
- ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրի. Էնթոնի Բլինքեն
- ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Բլինքեն
- ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին