Գագիկ Ծառուկյան. Մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական խոսք է հղել մարզաշխարհի ներկայացուցիչներին Սպորտի միջազգային օրվա առթիվ.
«Բոլորին հայտնի ճշմարտություն է, որ սպորտն այն եզակի բնագավառներից է, որի լեզուն համամարդկային է ու հասկանալի բոլորին: Այն միավորում է մարդկանց, տարբեր ազգերին ու պետություններին, որոնց ներկայացուցիչները՝ անկախ տարաձայնություններից, մրցահարթակ են դուրս գալիս և մարզասերներին պարգևում մրցակցության ու պայքարի զգացողությունը:
Ես շատ կուզենայի, որ սպորտի հիմնական արժեքները, ինչպիսիք են արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը, կիրառելի լինեին նաև մեր կյանքի մյուս բնագավառներում:
Ես միշտ ասել եմ, որ մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին, քանզի հենց այդ հաղթանակներով է ուղղվելու մեր երկրի կոտրված մեջքը, հենց այդ հաղթանակներով ենք մենք աշխարհին ապացուցելու, որ դեռ ասելիք ու անելիք ունենք:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում նոր հաղթանակներ ու նվաճումներ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին