Իշխող ուժը պետք է ականջին օղ անի՝ որքան բռնեք, այդքան շատանալու ենք. Դավիթ Ֆիդանյան
«Այսօր մենք տեսնում ենք, որ գործող վարչախումբը շարունակում է Հայաստանի բանտերը լցնել քաղաքական բանտարկյալներով»,-Ազնավուրի հրապարակում հանարահավաքի ժամանակ ասաց «Անտիֆեյք» կայքի լրագրող, պատմաբան Դավիթ Ֆիդանյանը։
Նա նշեց, որ այսօր բազմաթիվ մարդիկ կալանավորված են իրենց քննադատական մտքի, հանրային խոսքի, քաղաքական դիրքորոշման համար։
«Ամենավերջին ու ամենախայտառակ դեպքերից է «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակեր Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը։
Փաշինյանական իշխանության օրոք մարդկանց կարող են կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցրած քննադատական մտքերի համար։
Բայց իշխող ուժը պետք է ականջին օղ անի՝ որքան բռնեք, այդքան շատանալու ենք, որքան փորձեք վախեցնել, այնքան մեր շարքերը շատանալու են»,- ասաց Դ.Ֆիդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին
- Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով. քաղաքագետ
- Սուրեն Սուրենյանց. Այսօրվա հանրահավաքն ազդարարում է գործընթացի սկիզբ
- Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նաշանակում է կասկած ենք տեսել. Մանասյանը՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանավորման մասին
- Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» ՔԿՀ-ից դիմել է հասարակությանը
- Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին
- Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
- Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
- Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա