ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում:
«Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ»,- հայտնել է առաքելությունը X-ի իր էջում:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ, ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ. ՄԻՊ
- Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ Մելիք-Շահնազարյան
- Ադրբեջանի կրակի հետևանքով Տավուշում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
- ՊՆ. Ադրբեջան տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան