Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum. Լիլիթ Երնջակյան
«Կոմիտասի անվան կոնսերվատորիան բուհերի միավորման նախագծում ներառելու քննարկումները հուզում, խռովում և վրդովմունքի ալիք են առաջացնում ոչ միայն մասնագետ երաժիշտների, արվեստագետների, այլև՝ իրական արժեքների ու մշակութային կառույցների խորհուրդն ընկալող հասարակության լայն շերտերի շրջաններում»,- նման կարծիք է հայտնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը։
Նա նշել է, որ սփյուռքահայ և օտարերկրյա բազմաթիվ երաժիշտների համար Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան մասնագիտական կրթություն ձեռք բերելու բարձր և լուսավոր փարոս է, որին նրանք ձգտում և այդ անունով ներկայանում են աշխարհին:
«Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum՝ Երևանի մշակութային համալիր կենտրոնում, որի կենսունակությունն ապահովող անփոխարինելի օղակն է»,- ասել է Լ.Երնջակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոնսերվատորիայի ուսանողը Արվեստների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
- Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
- Կոնսերվատորիայի ռեկտոր չի առաջադրվի ռեկտորի գալիք ընտրություններում
- Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- «Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Կոմպոզիտորների միությունը դեմ է Կոնսերվատորիայի՝ որևէ այլ կառույցի մաս կազմելուն
- Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան