Մենք չէինք գնացել Բրյուսել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց. Արարատ Միրզոյան
«Հետաքրքիր էր դիտարկել, թե ապրիլի 5-ի հանդիպման շուրջ ինչպես են որոշ նարատիվներ համահունչ զարգացվում Հայաստանի որոշ շրջանակների կողմից, Ադրբեջանում և ՌԴ-ում որոշ շրջանակներում»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց՝ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ. «Չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել։
Մենք չէինք բանակցում և չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։ Այդ շրջանակներին ի սկզբանե էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ»։
Ա.Միրզոյանն ասաց, որ Բրյուսելում ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ. «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Արդյունքներն էլ հանդիպման ցույց են տալիս, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չի»։
Հարցին՝ Իրանի հետ կարողանո՞ւմ են երկխոսել, որ սրա մեջ հակաիրանական ուղղվածություն չկա, Միրզոյանն ասաց. «Բարեկամանական հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ բավականին արդյունավետ երկխոսություն ունենք, մշտական կապի մեջ ենք, որևէ թյուրըմբռնում չկա, որևէ բացասական արձագանք ապրիլի 5-ի հանդիպման վերաբերյալ Իրանից չենք լսել»։
Հարակից հրապարակումներ`
- Սա մեծ գործընթացի մաս է միայն. Արարատ Միրզոյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
- Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ Մելիք-Շահնազարյան
- Արդյունքում ի՞նչ ստացան հիմնական կողմերը բրյուսելյան հանդիպումից. Փորձագետի կարծիք
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից
- ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրի. Էնթոնի Բլինքեն
- ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Բլինքեն
- ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
- Ալիևը կարծում է, թե Բրյուսելի հանդիպման նպատակը Ադրբեջանին մեկուսացնելն է
- Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյանը՝ Բրյուսելում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան