Փաստաբան. Սուսաննա Գզոգյանն իմ տեսած միակ դատավորն է, որ նիստի ողջ ընթացքում անդադար օգտվում է հեռախոսից
«Արդարադատություն իրականացնելիս դատարանի անկախության ևանաչառության պահանջը ամենագլխավոր սկզբունքն է, որ ոչ միայն չպետք է խախտվի, այլ նույնիսկ չպետք է այդպիսի տպավորություն առաջանա»,-նշում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, դատավորը, երբ արդարադատություն իրականացնելիս օգտվում է հեռախոսից այդպիսով հիմնավոր կասկած է հարուցում, որ անթույլատրելի կապի մեջ է արտաքին աշխարհի հետ, հետեւաբար նա խախտում է վարքագծի կանոն։ Վարքագծի կանոններից է, որ դատավորը ոչ միայն չպետք է խախտի անաչառության ևանկախության սկզբունքը, այլ նաևիրավունք չունի թողնելու այդպիսի տպավորություն։
«Սուսաննա Գզոգյանն իմ տեսած միակ դատավորն է, որ դատական նիստի ամբողջ ընթացքում անդադար օգտվում է կապի միջոց հեռախոսից»,-ընդգծում է նա։
Լուսանկարը՝ համացանցից։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանը շատ կարևոր բաներ ունի ասելու. Ռուբեն Մելիքյան
- Ինձ չթողեցին ծխել, Մալյանը հրաժարվեց վերադառնալ դահլիճ, նիստը հետաձգվեց. Տիգրան Աթանեսյան
- Ամոթ, ամոթ. Լարված իրավիճակ է Մալյանի գործով դատական նիստում
- Ռուբեն Մելիքյան. Նարեկ Մալյանի գործը կարող է ունենալ մեկ հանգուցալուծում